Կարևոր իրադարձություններ

Ծիծեռնակաբերդի անտառի տարածքը հրդեհել են քաղաքացինե՞րը. ԱԻՆ–ը դիմել է ոստիկանություն

16 Հուլիս, 2019 18:13
Ծիծեռնակաբերդի անտառի տարածքը հրդեհել են քաղաքացինե՞րը. ԱԻՆ–ը դիմել է ոստիկանություն

ԱԻՆ–ում ստացված ահազանգի համաձայն՝ Ծիծեռնակաբերդի անտառի բուսածածկ տարածքը հրդեհել են երկու անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան հաղորդագրությունն ուղարկել է ՀՀ ոստիկանություն միջոցներ ձեռնարկելու՝ հրդեհի հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

ԱԻ նախարարությունը հորդորում է զերծ մնալ հակահրդեհային կանոնների խախտումներից, հակաօրինական վարքագիծ դրսևորելուց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանից 4 ջրատար եւ 67 փրկարար:

 

Լրահոս

Դիտել ավելին