Կարևոր իրադարձություններ

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի պատիժը մնացել է անփոփոխ

16 Հուլիս, 2019 17:09
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի պատիժը մնացել է անփոփոխ

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանին 7 տարի ժամկետով ազատազրկելու վերաբերյալ առաջին ատյանի դատավճիռը, իսկ կաշառք ստանալու միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանի նկատմամբ համաներում է կիրառվել և քրեական հետապնդումը դադարեցվել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը 2018 թվականի օգոստոսի 6-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ (դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալը) և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

Իշխան Բարսեղյանը ձերբակալվել էր 2016-ի հոկտեմբերի 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։

 

Լրահոս

Դիտել ավելին