Կարևոր իրադարձություններ

Մերկելը եւ Մոլդովայի վարչապետը նստած են լսել օրհներգերն արարողակարգային միջոցառման ժամանակ

16 Հուլիս, 2019 16:44
Մերկելը եւ Մոլդովայի վարչապետը նստած են լսել օրհներգերն արարողակարգային միջոցառման ժամանակ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն Բեռլինում կայանալիք բանակցություններից առաջ արարողակարգին հակառակ նստած են լսել ազգային օրհներգերը: Հուլիսի 16-ին հառարձակումը վարել Է NTV հեռուստաալիքը:

Արարարողակարգի նման փոփոխությունը, երբ կառավարությունների ղեկավարները նստած են օրհներգերի կտարման ժամանակ, հուլիսին Բեռլինում տեղի Է ունենում արդեն երկրորդ անգամ եւ դատելով ըստ ամենայնի՝ ավանդույթ կդառնա: Դա կապված Է դողի նոպայի կրկնման սպառնալիքի հետ, որն ավելի վաղ տեղի Է ունեցել պաշտոնական արարողությունների ժամանակ:

Քաղաքական գործիչների համար կարմիր ուղեգորգի առջեւ տեղադրել են ոչ մեծ հարթակ՝ աթոռներով: Օրհներգերի կատարումից հետո նրանք բանակցությունների են գնացել ֆեդերալ կանցլերի գերատեսչություն: 
Հուլիսի 11-ին Մերկելը եւ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենը նույնպես նստած են լսել ազգային օրհներգերը: Մերկելը վերջին ժամանակներս երեք անգամ ունեցել Է սաստիկ դողի նոպաներ. հունիսի 18-ին Ուկրանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, հունիսի 27-ին Գերմանիայի ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ, ինչպես նաեւ հուլիսի 10-ին՝ ընդունելով Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեին: 
Կանցլերն ինքը պնդել Է, որ անհանգստության համար առիթներ չկան, եւ ինքն իրեն լավ Է զգում: Հուլիսի 17-ին Մերկելը պաշտոնապես կհասնի կենսաթոշակային տարիքի՝ կլրանա նրա 65 տարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին