Կարևոր իրադարձություններ

Գետնանցումում երկու հարբած դանակով հարձակվել են քաղաքացու վրա և քարերով հարվածել

16 Հուլիս, 2019 16:07
Գետնանցումում երկու հարբած դանակով հարձակվել են քաղաքացու վրա և քարերով հարվածել

Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում երկու հոգի խմած, դանակով հարձակվել են քաղաքացու վրա և քարերով հարվածել:

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 15-ին, ժամը 05.27-ին. ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 37-ամյա մի տղամարդ և հայտնել իր հետ կատարված դեպքի մասին:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ժամը 05.30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել 33 և 41-ամյա երկու տղամարդու: Մեկնած օպերատիվ խումբը գետնանցումում հայտնաբերել է ծալովի դանակ:

Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին