Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանը քննարկել է Օպերայի և բալետի թատրոնը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցը

16 Հուլիս, 2019 15:26
Աննա Հակոբյանը քննարկել է Օպերայի և բալետի թատրոնը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 15-ին նախաճաշել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի հետ, քննարկել խմբի և «Իմ քայլը» հիմնադրամի միջև համագործակցության հնարավորությունները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից, հանդիպմանը ներկա են գտնվել բարեկամության խմբի անդամներ՝ Հրաչյա Աղաջանյանը, Րաֆֆի Դուդակլյանը, Աշոտ Ասլանյանը, Շանթ Հովնանյանը, Հռիփսիմե Հարությունյանն ու Ալիսա Մնացականյանը: Հանդիպմանը արդյունքում վեր են հանվել համագործակցության մի շարք ուղիներ. մասնավորապես երաժիշտների խրախուսումը, երաժշտական գործիքների ձեռքբերումը, քննարկվել է  ծրագրային արտադրանքի ստեղծումը, համատեղ միջոցների որոնումն ու նպատակային բաշխումը:
Քննարկվել է նաև Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու հարցը: 
 

Լրահոս

Դիտել ավելին