Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպման ժամանակ. Սիսակ Գաբրիելյանը պարզաբանում է

16 Հուլիս, 2019 13:56
Ի՞նչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպման ժամանակ. Սիսակ Գաբրիելյանը պարզաբանում է

Ճանապարհային երթևեկության կանոնները շարունակաբար չխախտելու համար ՃՈ-ի կողմից մշակվել է բալային համակարգի ներդրման մասին օրենքի նախագիծ, որն արդեն ուղարկվել է խորհրդարան: Հավանաբար, առաջին ընթերցմամբ կընդունվի սեպտեմբերին մեկնարկվող ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում։

Պիտի գործադրվեն նոր պատժամիջոցներ՝ երթևեկության կանոնները խախտող վարորդների համար ու ներդրման արդյունքում վարորդները կարող են կանգնել վարորդական իրավունքից զրկվելու և քրեական պատասխանատվության առաջ։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ճանապարհային անվտանգության ոլորտում սպասվող բարեփոխումներին, ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Անդրադառնալով խնդրի առնչությամբ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ու աշխատանքային խմբի աշխատանքներին՝ Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկված այլ բարեփոխումների նույնպես:

«Հաջորդ բարեփոխումը, որը քննարկվել է, ճանապարհային ոստիկանության և պարեկային համակարգի լուծարումն ու նոր միասնական մարմնի ստեղծումն է, ինչը թույլ կտա ավելացնել քաղաքում շրջիկ մենքենաների քանակը։ Քննարկվել է նաև մեկ այլ ծրագիր ևս, որը ես անվանում եմ հանրային վերահսկողության գործիք։ Դրա ներդրմամբ  քաղաքացիները, կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքից ելնելով, անտարբեր չեն մնա խախտումների նկատմամբ, և իրենք էլ կարող են մասնակից լինել ՃՈ խախտումների կարգավորմանը»,- ասաց Գաբրիելյանը։ 


 

Լրահոս

Դիտել ավելին