Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԻԻՀ Գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ծննդյան օրվա կապակցությամբ․
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ Ձեր կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ:
Անչափ կարևորում եմ այս տարվա փետրվարին մեր հանդիպումը, որի ժամանակ միասին քննարկեցինք հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մենք շահագրգռված ենք հնարավորինս առաջ մղել մեր երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը հնարավոր բոլոր բնագավառներում՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու մեր ժողովուրդների առաջընթացի: