Կարևոր իրադարձություններ

Կանանց խնդիրներն այլևս անտեսելու իրավունք չունենք. Լենա Նազարյան

16 Հուլիս, 2019 11:32
Կանանց խնդիրներն այլևս անտեսելու իրավունք չունենք. Լենա Նազարյան

«Ցավոք մեզանից ոմանք պատրաստ չեն այսպիսի պարզ, միաժամանակ բարդ ճանապարհին, իրական խնդիրներին առերեսվելուն, հատկապես, երբ դրանք լռեցված են կամ նույնիսկ բարձրաձայնվում են,- այսօրվա քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով կանանց խնդիրներին: Վերջին շրջանում մենք դիմադրության ականատես եղանք կանանց հանդեպ բռնության խնդիրների հանրային քննարկման ժամանակ: Նույնիսկ երբ կանայք թեկուզ ուշացրել են, թեկուզ անանունության պայմանով, սակայն որոշել են խոսել իրենց հետ կատարված դառը փորձությունների, բռնության մասին, մենք՝ որոշում կայացնելու պատասխանատուներս, պարզվում է միշտ չէ, որ պատրաստ ենք ականջալուր լինելու»,- հավելեց նա:

Լենա Նազարյանն շեշտեց. «Մենք այս խնդիրներն անտեսելու իրավունք այլևս չունենք, որքան էլ դրանք ցավոտ լինեն և մեր հասարակությանն անհարիր, մենք պետք է քաջություն ունենանք և առերեսվենք դրանց: Կանանց խնդիրներն առանց այն էլ տասնյակ տարիներ անտեսված են եղել, ինչի հետևանքով գուցե կուտակվել են իսկապես անհարիրության աստիճանի:
Հետևաբար, շատ կարևոր է, որ մեր դիրքերից նետված հայացքով գնահատականներ տալու փոխարեն, ունկնդրենք հենց խնդիրները կրողներին՝ այս դեպքում կանանց, ճանաչենք նրանց խնդիրները, լսենք նրանց առաջարկները և իհարկե, մշակենք հասցեական քաղաքականություն»:
 

Լրահոս

Դիտել ավելին