Կարևոր իրադարձություններ

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացման արարողությանը (լուսանկարներ)

16 Հուլիս, 2019 10:52
ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ԵԿՄ ուսումնամարզական ճամբարի բացման արարողությանը (լուսանկարներ)

Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, ԵԿՄ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների հետ շրջել է ճամբարի տարածքում, ծանոթացել շենքային և ֆիզպատրաստության համար ստեղծված գոտիների պայմաններին, զրուցել ճամբարականների հետ։

Նախարար Տոնոյանը շնորհավորել է ԵԿՄ անդամներին և պատանիներին ճամբարային հավաքի առթիվ՝ մաղթելով բարձր պատրաստականություն և ակտիվ մարզումներ առաջիկա օրերի ընթացքում։
 
 

Լրահոս

Դիտել ավելին