Կարևոր իրադարձություններ

Զելենսկին մտադիր է փոխել 12 դեսպանի

16 Հուլիս, 2019 10:43
Զելենսկին մտադիր է փոխել 12 դեսպանի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը հայտարարել է, որ երկրի ղեկավարը մոտ ապագայում մտադիր է թարմացնել դիվանագիտական կորպուսը և, այդ նպատակով, 12 դեսպանի փոփոխություն կկատարվի: Նրանց թվում է նաև ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

«Արդեն կայացվել է որոշում` 12 դեսպանի փոփոխության վերաբերյալ»,- գրված է հայտարարությունում: Որպես հավելում նշվում է, որ ընթանում են նոր դեսպանների ընտրության և փաստաթղթային հարցերի կարգավորման աշխատանքները: Մյուս երկրների դեսպանների անունները դեռևս չեն նշվում:
 

Լրահոս

Դիտել ավելին