Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզում թալանել են գերմանական Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի տնօրենի տունը. Shamshyan.com

16 Հուլիս, 2019 10:35
Արագածոտնի մարզում թալանել են գերմանական Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի տնօրենի տունը. Shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 14-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած գողության փատով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ, 63-ամյա Մովսես Պողոսյանը և հայտնել, որ նույն օրը մեկուկես ժամվա ընթացքում, օգտվելով իր տան 2-րդ հարկի պատուհանի բաց լինելու հանգամանքից, անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել տուն և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը:

Պողոսյանը դեպքի վայր ժամանած ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքն աշխատում է գերմանական Կարմիր Խաչի երևանյան գրասենյակում՝ որպես տնօրեն, իսկ չհրկիզվող պահանարում եղել են արծաթյա և ոսկյա զարդեր, գումար:

Աղբյուրի տեղեկություններով՝ «անկոչ հյուրերը» ննջասենյակից էլ հափշտակել են ալկոհոլային թանկարժեք խմիչքներ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
 

Լրահոս

Դիտել ավելին