Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Կիրառել պատժիչ նոր գործիքներ. 2019 թ. ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 2203 ՃՏՊ, 69 մարդ զոհվել է, վիրավորվել՝ 3312-ը

16 Հուլիս, 2019 09:55
«Փաստ». Կիրառել պատժիչ նոր գործիքներ. 2019 թ. ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 2203 ՃՏՊ, 69 մարդ զոհվել է, վիրավորվել՝ 3312-ը

«Երթևեկության վիճակը, վթարների աճը և, ինչը հատկապես ցավալի է, զո­հերի քանակը գտնվում են բոլորի ուշադ­րության կենտրոնում: Վիճակագրությու­նը անհանգստացնող է ու սթափեցնող, սակայն երթևեկության մասնակիցները, կարծես թե, երբեմն չեն մտածում ո´չ իրենց, ո´չ էլ ուրիշների կյանքի և առող­ջության մասին:

Եվ այսպես, միայն 2018 թվականին գրանցվել է 4113 ճանապարհատրանս­պորտային պատահար, զոհվել է 343 մարդ, վիրավորվել՝ 5948-ը: ՀՀ ոստիկա­նապետ Վալերիյ Օսիպյանը կառավարու­թյան վերջին նիստի ժամանակ նշեց, որ, 2019 թվականի ապրիլի 10-ի դրությամբ, գրանցվել է 2203 ՃՏՊ, 69 մարդ զոհվել է, վիրավորվել՝ 3312-ը: 

Հիշեցնենք, որ մի­այն վերջին՝ Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի ժամանակ զոհվեց 7 մարդ, տուժածները մեկ տասնյակից ավելի էին, որոնք ստացել էին տարբեր կարգի մարմնական վնասվածքներ: 

Փաստաբան Արտակ Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ տու­գանքները, վարորդական իրավունքի կա­սեցումը կամ զրկումը չի նպաստի երթևե­կության վիճակի բարելավմանը, վթարնե­րի թվի նվազեցմանը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ վարորդները տուգան­վում են, պարտաճանաչ վճարում տու­գանքները, որոշ ժամանակ հետո կատա­րում նույն խախտումը:

«Վարորդների պատասխանատվության զգացումը ցածր է, պատժամիջոցներն էլ չեն գործում»,- ասում է փաստաբանը՝ շեշտելով, որ պետք է պատժի այլ գործիքներ կիրառել, օրինակ՝ հանրային աշխատանքը: 

Փաստաբանը երթևեկության մեջ առ­կա խնդիրները կապում է ճանապարհա­յին ոստիկանության աշխատանքի հետ, նշում՝ այնտեղ խորքային փոփոխու­թյուններ տեղի չեն ունենում, իսկ ճանա­պարհատրանսպորտային պատահար­ների մեծ մասի պատճառը, նրա կարծի­քով, ճանապարհների վատ որակն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին