Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Տեղեկություններ էին շրջանառվում, որ Փաշինյանն աջակցում է Սամվել Բաբայանին, այժմ ասվում է, որ նրան աջակցում են ՌԴ-ից

16 Հուլիս, 2019 08:23
«Հրապարակ». Տեղեկություններ էին շրջանառվում, որ Փաշինյանն աջակցում է Սամվել Բաբայանին, այժմ ասվում է, որ նրան աջակցում են ՌԴ-ից

«ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ, շաբաթ-կիրակի Արցախում էր։ Հանդիպել են Արցախի ԱԺ գործընկերների հետ։ Ապա պաշտոնապես հայտարարեցին, որ խնդիրներ կան Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի օրինականության հետ կապված։

Արցախից մեր աղբյուրն ասաց․ «Գիտակցում են, որ վաղ թե ուշ Սամվել Բաբայանին իրենց դեմ են սրելու, և ասում էին, որ ՀՀ վերին էշելոններում գիտակցումը կա, որ Սյամոն ամբողջությամբ հակաօրինական դաշտում է գործում»։
 
Հիշեցնենք, տեղեկություններ էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն աջակցում է Բաբայանին։ Այժմ ասվում է, որ նրան աջակցում են ՌԴ-ից, թերևս այդ պատճառով որոշեցին կանխել Բաբայանի «պլանը»»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին