«Շաբաթ օրը Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Ի թիվս այլ հարցերի, օրակարգում է եղել նաև «ԱԺ աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը» փոխելու հարցը։
Քննարկումն անցել է թեժ մթնոլորտում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանն իմքայլականներին մեղադրել են ԱԺ աշխատակազմի «անցանկալիներից» ազատվելու և այն յուրայիններով համալրելու մեջ։ Որոշմանը կողմ է քվեարկել «Իմ քայլի» 9 անդամ, 2 դեմ՝ ԼՀԿ-ից, իսկ ԲՀԿ-ն ձեռնպահ է եղել։
Դոնոր կազմակերպությունների միջոցով էլ կհոգան աշխատավարձերի հարցը։ Առաջարկվել է ընդդիմադիրներին՝ ներկայացնել նախագիծ, չափորոշիչներ, որոնց հիման վրա կձևավորվի նոր վարչությունը, սակայն ԼՀԿ-ականները պնդել են իրենցը՝ նույնիսկ այն բանից հետո, երբ ասվել է, որ խոշորամասշտաբ ատեստացիա կանցկացվի։
Ըստ որոշման՝ ԱԺ անձնակազմի կառավարման վարչությունը կվերանվանվի մարդկային ռեսուրսների կառավարման, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հասարակայնության հետ կապի և հաղորդակցության, քաղաքացիների ընդունելության և նամակների բաժինը կմիանա ընդհանուր բաժնի հետ՝ կկոչվի քաղաքացիների ընդունելության և փաստաթղթաշրջանառության վարչություն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: