Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 15-ի նիշից բարձր է 1 սանտիմետրով

15 Հուլիս, 2019 22:33
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 15-ի նիշից բարձր է 1 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 15-ի նիշից բարձր է 1 սանտիմետրով՝ չնայած Սեւանա լճից իրականացվող բացթողումներին: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի հուլիսի 15-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 81 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրում գրանցված 1900 մետր 80 սանտիմետր նիշի դիմաց:

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ապրիլից մինչեւ հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 130 միլիոն 602 հազար խորանարդ մետր ջուր: Ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել  42 միլիոն 189 հազար խորանարդ մետր ջուր:

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի կարծիքով՝ Սեւանա լճի դրական հաշվեկշռի ապահովումը ներկա դեպքում պայմանավորված է լճից իրականացվող չափավոր ջրթողքով, առատ տեղումներով ու Արփա-Սեւան ջրատարով նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ծավալներով ջրի տեղափոխմամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին