Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում կներկայացնի Լիանա Ոսկերչյանը

15 Հուլիս, 2019 22:14
Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում կներկայացնի Լիանա Ոսկերչյանը

Քիչ առաջ կայացավ «Միսս Արմենա» գեղեցկության փառատոնի ամենակարեւոր փուլերից մեկը` «Միսս Աշխարհ Արմենիա»-ի եզրափակիչ շոուն, որի հաղթող ճանաչվեց Լիանա Ոսկերչյանը: «Վիցե Միսս» տիտղոսը նվաճեց Մոնիկա Գրիգորյանը: Հաղթողը ստացավ ուղեգիր դեպի «Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթ, որտեղ կներկայացնի Հայաստանը:

Մրցույթին մասնակցում էր 23 գեղեցկուհի, չէր մասնակցում Դայանա Դավթյանը, որն արդեն հաղթել է մրցույթ-փառատոնի «Միսս Տիեզերք Արմենիա» փուլում: Մինչ հաղթողի անունը հայտարարելը` աղջիկներն անցան 3 փուլերով` ներկայացնելով հայկական տարազ, պարային համարներ եւ երեկոյան զգեստներ:

Նորամուծություն էր «Միսս Մեդիա» մրցանակը, որը ներկայացնում էր մամուլի ներկայացուցիչների քվեարկությունը, եւ այն տրվեց Լիանա Ոսկերչյանին, իսկ «Միսս Համերաշխություն» տիտղոսին արժանացավ Էլեն Սիմոնյանը:

«Միսս Աշխարհ» մրցույթը կկայանա դեկտեմբերի 14-ին` Լոնդոնում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին