Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

Զարեհ Սինանյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

15 Հուլիս, 2019 21:55
Հեղինակ՝ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ
Զարեհ Սինանյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.

«Հուլիսի 15-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: 
Ողջունելով դեսպանին՝ Զարեհ Սինանյանը նախևառաջ նշեց, որ բարեկամական Ֆրանսիա պետությունը հայերի համար հյուրընկալ տուն է եղել, և հսկայական հայ համայնքը Ֆրանսիայում կարողացել է ինտեգրվել, ակտիվորեն մասնակցել երկրի կյանքի տարբեր ոլորտներին: «Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստան-սփյուռք հարաբերություններում փորձում է ստեղծել փոխվստահության վրա հիմնված գործակցություն՝ ամենից առաջ բացահայտելով սփյուռքի ներուժը, ճանաչելով սփյուռքն իր ամբողջ բարդությամբ:

Գրասենյակն այս իմաստով պիտի նաև ռազմավարություն և քաղաքականություն մշակող մարմին լինի, և սփյուռքի հետ աշխատանքում, բնականաբար, Ֆրասնիայի հայ համայնքը պատկառելի տեղ ունի»,-նշեց Զարեհ Սինանյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Ֆրանսիայի հայ համայնքի ներկայիս վիճակին՝ ավանդական և նոր սփյուռքներին և նրանց մարտահրավերներին, կարևորվեց համայնքի կապը պատմական հայրենիքի հետ, սերտ աշխատանքը համայնքային կառույցների հետ: Դեսպան Ժոնաթան Լաքոտը բարձր գնահատեց հայերի ներդրումը Ֆրանսիայի տարբեր ոլորտների զարգացման գործում և վերհիշեց այնպիսի անուններ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Միսաք Մանուշյանը, Արսեն Չաքրյանը և այլք: Կարևորվեց Ֆրանսիայի ավանդը Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում:

Դեսպանն անդրադարձավ նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդի (CCAF) արդյունավետ գործունեությանը, որի համանախագահներն են Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հիմնականում հենց այս խորհրդի միջոցով է պետությունը հարաբերվում հայ համայնքի հետ:
Երկուստեք նշվեց, որ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո սփյուռքում դրական տրամադրություններ են տիրում հայրենի պետության հանդեպ, և դա նկատելի է նաև ֆրանսիահայ համայնքում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին