Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Մենք ռիսկերը մինիմալի կարող ենք հասցնել, բայց խնդիրը ամբողջությամբ վերացնել չենք կարող. մարզպետը՝ քարաթափման դեպքի մասին. «Armtimes.com»

15 Հուլիս, 2019 21:41
Մենք ռիսկերը մինիմալի կարող ենք հասցնել, բայց խնդիրը ամբողջությամբ վերացնել չենք կարող. մարզպետը՝ քարաթափման դեպքի մասին. «Armtimes.com»

Երեկ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին՝ Նեղոց գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, իսկ 1-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Ալաբերդու բժշկական կենտրոն: Հսկա ժայռաբեկորներն ընկել են այդ պահին ճանապարհի երթեւեկելի մասով անցնող մեքենաների վրա: Այս մասին գրում է Armtimes.com-ը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ քարերը թափվել են ժայռի վրայից՝ մոտավորապես 250 մետր բարձրությունից. «Որեւէ մարդկային գործոն այդտեղ չի եղել: Նույնիսկ մարդը չի կարող այդտեղ բարձրանալ այդ անմատչելի հատված: Դա ուղղակի անձրեւների հետեւանքով է առաջացել: Պոկված տեղը բարձր հատվածից երեւում է: 250 մետրից մեծ կտորներով թափվել է՝ պատկերացրեք, եւ սա բերել է նման աղետի: Ճանապարհաշինարարների եւ մարդկային գործոն բացարձակ չկա»:

Հարցին՝ քրեական գործ հարուցվե՞լ է դեպքի առթիվ, Ղուկասյանը պատասխանեց. «Այս պահին չեմ կարող ասել, բայց իմ կարծիքով չի հարուցվի կամ եթե հարուցվի էլ անպայման կկարճվի, որովհետեւ իրոք այդտեղ չի կարող մարդկային գործոն լինել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին