Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Մեկ զբոսաշրջիկից Հայաստանը որքան եկամուտ է ստանում (տեսանյութ). «Factor.am»

15 Հուլիս, 2019 21:20
Մեկ զբոսաշրջիկից Հայաստանը որքան եկամուտ է ստանում (տեսանյութ). «Factor.am»

Հայաստանում զբոսաշրջության ցուցանիշը թեև տարեցտարի աճում է, այդուհանդերձ, այս տարվա առաջին եռամսյակում աճի տեմպերն ավելի դանդաղ են, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ 2019թ առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 364 հազար մարդ, ինչն ընդամենը 18 հազարով կամ 5%-ով է ավելի նախորդ տարվա համանման ցուցանիշից: Այս մասին տեղեկանում ենք  «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»  հասարակական կազմակերպության կատարած հետազոտությունից։ Գրում է Factor.am-ը:

«Մինչև տարեվերջ, սակայն, ակնկալվում է 10-12 տոկոս զբոսաշրջության աճ»,- ասում է կենտրոնի վերլուծաբան Աստղիկ Ավչյանն ու ավելացնում՝ նպաստող գործոնն այս տարի Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններն են։ Զբոսաշրջությունն աճ է գրանցում նաև ամբողջ աշխարհում, 2019 թվականի առաջին եռամսյակում աճի ցուցանիշը 4 տոկոս է։

Հատկանշական է այն, որ Հայաստանում զբոսաշրջության միջին աճի տեմպը 1,3 անգամ գերազանցում է համաշխարհային համանման ցուցանիշը։ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»-ի ներկայացրած տվյալներից պարզ է դառնում նաև, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում զբոսաշրջության ոլորտը գեներացրել է շուրջ 124 մլրդ դրամի գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5 մլրդ դրամով ավելի է, սակայն 1 զբոսաշրջիկից գեներացված հասույթը  18 դոլարով ավելի քիչ է, քան նախորդ տարի․  այս տարի այն կազմում է  697 դոլար։

Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում 1 զբոսաշրջիկից գեներացված հասույթը 2 անգամ զիջում է ՀՀ ցուցանիշին և կազմում է 386 դոլար։ 


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին