Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

Բացահայտվել է խնձորեսկցի եղբայրների դանակահարության դեպքը (տեսանյութ)

15 Հուլիս, 2019 20:20
Բացահայտվել է խնձորեսկցի եղբայրների դանակահարության դեպքը (տեսանյութ)

Հուլիսի 13-ին՝ ժամը 19-ի սահմաններում, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգեցին, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Խնձորեսկում ապրող երկու եղբայր։

Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Գորիսի բաժնի, ինչպես և այլ տարածքային ստորաբաժանումների ծառայողներից օպերատիվ խմբեր ձևավորվեցին, որոնք սկսեցին ծավալուն հետախուզական միջոցառումներ։

Հետևողական աշխատանքի արդյունքում շուտով հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել Գորիս քաղաքից Խնձորեսկ գյուղ տանող ճանապարհին։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին 9մմ տրամաչափի պարկուճներ, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար։ Տեղի ոստիկանները կարճ ժամանակում պարզեցին մի շարք հանգամանքներ և մի խումբ անձանց բերման ենթարկեցին բաժին։

Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված անձանց և Սյունիքի մարզի մի բնակչի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով էլ նրանք վնասվածքներ են ստացել։ Փոխհրաձգության հետևանքով վնասվել է նաև մյուս կողմի մեքենան։ Բացատրական աշխատանքի արդյունքում դեպքի հաջորդ օրը կասկածյալը ներկայացավ դեպքի նախաքննությունը վարող մարմին՝ հետը բերելով «Սայգա» տեսակի հրազեն։

Կատարվում է նախաքննություն։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին