Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Հանրային սննդի խոշոր օբյեկտներում կստուգվի թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջի կատարումը

15 Հուլիս, 2019 19:59
Հանրային սննդի խոշոր օբյեկտներում կստուգվի թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջի կատարումը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. օգոստոսի 1-ից սկսում է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբյեկտներում՝ ստուգելու օգտագործվող թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը: Այն օբյեկտները, որոնք չեն ունենա մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթեր, կկրեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն:

ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային նորմի պարտադիր պահանջը, և տնտեսվարողների հետ հանդիպումներն ու հաշվարկները հանգեցրել են եզրակացության, որ հանրապետությունում գործող սպանդանոցների քանակը բավարար է պետպատվերի և հանրային սննդի օբյեկտների թարմ մսի պահանջարկը բավարարելու համար:

Հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին հորդորում ենք կապ հաստատել սպանդանոցների կամ բացառապես սպանդանոցային ծագման թարմ միս վաճառող երկրորդային օղակների հետ:

2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:

ՀՀ-ում գործող սպանդանոցների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին