Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին

15 Հուլիս, 2019 19:15
Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին

Այսօր 14:50-ի սահմաններում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության «Շամքիր» սահմանային ուժերի «Քեշիքչի գալա» պահակակետի մոտ Վրաստանի քաղաքացիների և ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպ է տեղի ունեցել. վրացիները հարձակվել են ադրբեջանցի սահմանապահների վրա: 

Դեպքը տեղի է ունեցել վրաց-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտի կիզակետում հայտնված Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում: Միջադեպի առնչությամբ անհապաղ միջոցներ են ձեռնարկվել, միջադեպը կարճ ժամանակում հարթվել է:

Բաքվում Վրաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ սահմանին տեղի ունեցած միջադեպի առիթով: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նախարարությունը նշել է, որ դեսպանը կանչվել է Ադրբեջանի սահմանին պետական սահմանը խախտող մի խումբ անձանց կողմից Քեշիշչիդաղի քարանձավային համալիրում ծառայող սահմանապահ ծառայության վրա հարձակման կապակցությամբ: Դեսպանին խնդրել են բացատրություն տալ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին