Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ (լուսանկարներ)

15 Հուլիս, 2019 18:52
Մխիթարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի հետ (լուսանկարներ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայ համայնքի հետ:

Այս մասին ֆուտբոլիստը հայտնում է սոցցանցերի իր էջերով: «Հաճելի հանդիպում գլխավոր հյուպատոսի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ»,- գրել է Մխիթարյանը:

Լոնդոնի «Արսենալ»-ն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում և նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: «Զինագործները» ընկերական խաղում հուլիսի 16-ին կմրցեն «Կոլորադո Ռեփիդս»-ի հետ:

Henrikh Mkhitaryan-ի լուսանկարը:

Henrikh Mkhitaryan-ի լուսանկարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին