Կարևոր իրադարձություններ

ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմն արժանացել է ՀՀ ՊՆ պարգևների

15 Հուլիս, 2019 18:47
ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմն արժանացել է ՀՀ ՊՆ պարգևների

ՀՀ ՊՆ-ի հետ երկարատև համագործակցության, ռազմաբժշկական կրթության ու գիտության զարգացման գործում ներդրած ավանադի համար փառահեղ բժիշկներ և ռազմական բժիշկներ կրթած ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը՝  խրախուսվեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով: Այս մասին հայտնում են Երևանի պետական բժշկական համալսարանից:  

Պաշտպանության նախարարության պատվոգրով պարգևատրվեց ԵՊԲՀ հյուսվածքաբանության ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը: ՀՀ զիված ուժերի զինանշանի, խորհրդանշական նվերի արժանացավ ռեկտորի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը: ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը պարգևատրվեց հուշանվեր դաշույնով: Ոսկեպատ հուշամեդալների լրակազմով՝ ԵՊԲՀ ռազմամբժշկական կրթագիտական կենտրոնի տնօրեն Սամվել Գալստյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին