Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում հանցավոր աշխարհի 32 անդամների հետ ձերբակալվել է Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռը (տեսանյութ)

15 Հուլիս, 2019 18:23
Ռուսաստանում հանցավոր աշխարհի 32 անդամների հետ ձերբակալվել է Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռը (տեսանյութ)

ՌԴ Մոսկվայի մարզի Լյուբերցի քաղաքում ձերբակալված քրեական հեղինակությունների թվում է նաև Իրաքլի Ուսոյանը՝ Ռուսաստանի հանցավոր աշխարհի նախկին առաջնորդներից Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռը, գրում է РИА Новости-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը մերձմոսկովյան Լյուբերցիի ռեստորաններից մեկում քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ ձերբակալել է 32 տղամարդու:

«Իրաքլի Ուսոյանը, որը քրեական հեղինակություն Դեդ Հասանի թոռն է, ձերբակալվել է Լյուբերցիի ռեստորաններից մեկում՝ հավաքի այլ մասնակիցների հետ միասին»,- գործակալությանն ասել է զրուցակիցը: Դեդ Հասան մականունով Ասլան Ուսոյանը սպանվել է 2013 թվականի հունվարի 16-ին՝ Մոսկվայի կենտրոնում՝ դիպուկահարի կրակոցից:  

 

Լրահոս

Դիտել ավելին