Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

15 Հուլիս, 2019 14:51
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշելոր Ռուսաստանի Դաշնությունը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է ակտիվ փոխգործակցության արդյունքում զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըանդրադարձել ՀՀ-ում հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտներում նախատեսվող բարեփոխումներինմասնավորապես՝ պաշտոնատար անձանց գույքի,  եկամուտների,  ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանըդատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցմանը և այլ հարցերի:

 

Լրահոս

Դիտել ավելին