Կարևոր իրադարձություններ

Արարատում «Գազելը» վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնին, հարվածել բենզատարին, բարձրությունից ընկել ու բախվել Opel-ին. shamshyan.com

15 Հուլիս, 2019 10:56
Արարատում «Գազելը» վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնին, հարվածել բենզատարին, բարձրությունից ընկել ու բախվել Opel-ին. shamshyan.com

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այսօր՝ հուլիսի 14-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Գազել» մակնիշի 22 ՍՍ 506 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց գոտի, վրաերթի ենթարկել 18 տարեկան հետիոտնին, այնուհետեև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ (բենզատար) 32 ՕԼ 117 համարանիշի ավտոմեքենային, առաջ ընթանալով բախվել ցանցապատ ցանկապատին, և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և բախվել Շիրազի փողոցի 48 շենքի բակում կայանված Opel մակնիշի 34 VR 454 համարանիշի ավտոմեքենային: 

Վրաերթի ենթարկված հետիոտնը, ում առաջինը օգնության են հասել բնակիչները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Shamshyan.com հայտնում է, որ եթե «Գազելը» բենզատար ավտոմեքենային չբախվեր, ապա մխրճվելու էր շենքի բակում բանակի քեֆի նպատակով հավաքված և խնջույք կազմակերպած բազմության մեջ, ինչը կարող էր անկախատեսելի հետևանքներ ունենալ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


 

Լրահոս

Դիտել ավելին