Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը զինծառայողներ են. Shantnews.am

14 Հուլիս, 2019 21:49
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսը զինծառայողներ են. Shantnews.am

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում:«Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու կողաշրջվել, ինչի հետևանքով մեքենայի վարորդն ու 4 ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից չորսը շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Գյումրի ԲԿ, իսկ 2007 թվականին ծնված ուղևորը տեղափոխվել է «Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ տուժածներից երեքը՝ Վիլեն Բադասյանը (ծնված 1999թ.-ին),Համբարձում Համբարձումյանը (ծնված 2000 թ.-ին) և Հովհաննես Սերոբյանը (ծնված 1999 թ.-ին) Լոռու մարզի Խնկոյան գյուղի բնակիչներ են: Նրանցից Վիլեն Բադասյանի մոտ ախտորոշվել է հետականջային շրջանի կտրված վերք, տղան ժամկետային զինծառայող է և արդեն տեղափոխվել է Երևանի զինվորական հոսպիտալ:

Համբարձում Համբարձումյանի մոտ ախտորոշվել է գոտկային շրջանի սալջարդ, ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Հովհաննես Սերոբյանի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, նա նույնպես զինծառայող է և վիճակը կայունանալուց հետո կտեղափոխվի զինվորական հոսպիտալ:

Իսկ բժշկական կենտրոն տեղափոխված ուղևոր Սահակ Ղուկասյանը Շիրակի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ է՝ ծնված 1998 թվականին,նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղային տրավմա, տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է:

Ըստ նախնական տվյալների՝  զինծառայողներն արձակուրդում են և Շիրակի մարզ էին մեկնել զինակից ընկերոջը տեսության:

 

Լրահոս

Դիտել ավելին