Կարևոր իրադարձություններ

Չի կարելի, ամոթ է, ի՞նչ պարտության մասին է խոսքը․Արագած Ախոյան

16 Հոկտեմբեր, 2015 15:01
Չի կարելի, ամոթ է, ի՞նչ պարտության մասին է խոսքը․Արագած Ախոյան

Shamshyan.com-ը գրում է. Եվրոպական դատարանի հրապարակած «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը շատերը սխալ են մեկնաբանում: Չի՛ կարելի, ամոթ է այն պարտություն համարել։ Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը։

«Այդ դատական կողմում մենք որպես երրորդ կողմ էինք ներգրավված եւ դատարանը մեր բոլոր պահանջները բավարարել է։ Այլ վճիռ չէր կարող կայացնել։ Մեզ հասանելիք մասը փայլուն էր կատարված։ Բացի այ, դա Հայաստանի Հանրապետությունը չէր, որ դատ էր սկսել տվյալ Փերինչեքի դեմ, այլ՝ Շվեյցարիան եւ դա վերագրել Հայաստանին սխալ եմ համարում։ Սա փոքրիկ փորձ էր այն գլոբալ դատավարությունից առաջ, որը որ մի օր կչոքի թուրքական իշխանության առաջ։ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պահանջագրի վերջին կետը, կարծում եմ, նույնպես Եվրադատարանն է, որտեղ հարցը կլուծվի ի օգուտ մեզ։ Լավ ճանաչելով Ջեֆրի Ռոբերթսոնին, ով գիրք է հրապարակել Հայոց ցեղասպանության իրավական հիմքերի մասին, կարծում եմ, որ մենք ունենալու ենք լուրջ հաջողություն»,-նշեց պատգամավորը: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին