Կարևոր իրադարձություններ

Իմ խնդրանքով վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ բավական արդյունավետ քննարկում` ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ

14 Հուլիս, 2019 18:27
Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
Իմ խնդրանքով վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ բավական արդյունավետ քննարկում` ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ՖԲ իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում արել.

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է..
Այսօր իմ խնդրանքով վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ բավական արդյունավետ քննարկում` ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ։ Մոտ երկու ժամ տեւած հանդիպմանը ակտիվիստներն ու ՀԿ ղեկավարները վարչապետին ու կառավարության անդամներին ներկայացրին իրենց դիտողություններն ու առաջակությունները, ծանոթացան սպասվող բարեփոխումների բովանդակությանն ու դրանց իրականացման վերջնաժամկետներին։ Առավել մանրամասն կներկայացնենք վաղը նախատեսված մամուլի ասուլիսին։ Աշխատանքները ավելի արդյունավետ կարգավորելու եւ վերահսկելու համար, պայմանավորվեցինք հանդիպել ամիսը մեկ անգամ։ Դրա համար վարչապետին կից ստեղծվում է խորհուրդ, որի մեջ ներգրավված կլինեն նաեւ քաղաքացիներ։ 
Սիրելի ընկերներ, եթե ունեք առաջարկներ, գաղափարներ կարող եք ուղարկել ինձ։
Անվտանգ երթեւեկություն բոլորիս։

 

 

Լրահոս

Դիտել ավելին