Կարևոր իրադարձություններ

Քեթի գյուղի մոտակայքում ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 5 մարդ

14 Հուլիս, 2019 16:08
Քեթի գյուղի մոտակայքում ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 5 մարդ

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 14-ին, ժամը 14:59-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ,  կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության  հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ կա 5 տուժած:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։

 

Լրահոս

Դիտել ավելին