Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում հսկայական քարեր են թափվել ճանապարհի վրա, մեքենաներ են վնասվել, կան զոհեր (տեսանյութ)

14 Հուլիս, 2019 15:13
Լոռու մարզում հսկայական քարեր են թափվել ճանապարհի վրա, մեքենաներ են վնասվել, կան զոհեր (տեսանյութ)

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, կան տուժածներ, վնասվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հաղորդում են, որ պատահարի հետեւանքով Ալավերդու բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 անձ, որոնցից երկուսը՝ արդեն մահացած: Մյուս տուժածին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխում են Երեւան:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Լրահոս

Դիտել ավելին