Կարևոր իրադարձություններ

Երևանում հայտնաբերվել է հայտնի ընկերություններից մեկի 30-ամյա փոխտնօրենի կախված դին

14 Հուլիս, 2019 13:39
Երևանում հայտնաբերվել է հայտնի ընկերություններից մեկի 30-ամյա փոխտնօրենի կախված դին

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բանժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 13-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 23։15-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ կանչով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Մ. Իզմիրլյան բժշկական կենտրոնի հետնամասում գտնվող պահեստ, որտեղ հայտնաբերել է տղամարդու կախված դի։

Դեպքի վայր են ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 30-ամյա Վահան Դ.-ն էր, ով ինքնասպանություն գործելու նպատակով նշված պահեստում կախվել է։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

 

Լրահոս

Դիտել ավելին