Կարևոր իրադարձություններ

Դերասանի մահվան լուրը չի համապատասխանում իրականությանը

14 Հուլիս, 2019 11:34
Դերասանի մահվան լուրը չի համապատասխանում իրականությանը

Այսօր լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, որ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է: Սակայն քիչ առաջ Ղևոնդյանի որդին հերքեց լուրը՝ խնդրելով ապատեղեկատվություն չտարածել: Նա նշեց, որ հայրը վատառողջ է, վիճակը՝ ծանր, գտնվում է Բելգիայում, սակայն նա չի մահացել: 

Տեղեկացնենք, որ վերջերս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանը ինսուլտ էր տարել:

Shabat.am-ը ցավում է, որ դարձել է ապատեղեկատվության զոհ՝ չպատկերացնելով, որ նման լուրը կարող է չճշտված լինել: Ներողություն ենք խնդրում մեր ընթերցողներից ու հատկապես սիրված դերասանի ազգականներից։ Ռուդոլֆ Ղևոնդյանին մաղթում ենք ապաքինում և երկար տարիների կյանք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին