Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին ընկել է Երևանի Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանի մոտակա ջրանցքը

14 Հուլիս, 2019 11:18
Քաղաքացին ընկել է Երևանի Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանի մոտակա ջրանցքը

Հուլիսի 13-ին` ժամը 21:59-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանի մոտակա ջրանցքը:

 Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով Ս.Ե.-ին (ծնված 1963 թ.) դուրս են բերել ջրանցքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ս.Ե.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
 

Լրահոս

Դիտել ավելին