Կարևոր իրադարձություններ

Արարատում մեքենաներ են բախվել. տուժած կա

13 Հուլիս, 2019 21:07
Արարատում մեքենաներ են բախվել. տուժած կա

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:10-ի սահմաններում, Կանաչուտ գյուղում՝ Ալիկ Սարգսյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում, բախվել են Սիսավան գյուղի բնակիչ, 23-ամյա Ասատուր Ղ.-ի վարած Opel մակնիշի 36 CL 383 համարանիշի և Կանաչուտ գյուղի բնակիչ, 16-ամյա Սուտո Թ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 34 DN 763 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ասատուր Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենաներն էլ հայտնվել են մայթին՝ հետիոտնի համար նախատեսված վայրում:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին