Կարևոր իրադարձություններ

Վանաձորի ավտոկայանը չունի մինիմալ սպասարկման պայմաններ. Սուրեն Պապիկյան

13 Հուլիս, 2019 18:21
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
Վանաձորի ավտոկայանը չունի մինիմալ սպասարկման պայմաններ. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Աժ պատգամավոր Արփի Դավոյանի հետ այցելեցինք Վանաձորի ավտոկայան: 
Խիստ մտահոգվեցի շենքի ու սպասարկման մեղմ ասած անմխիթար պայմաններով: 
Հայաստանի երրորդ քաղաքի և մարզկենտրոնի համար անթույլատրելի է, երբ տրանսպորտային կարևոր հանգույցը չի իրականացնում տոմսերի վաճառք և չունի մինիմալ սպասարկման պայմաններ: 

Ցավոք, այն ևս մեզ մնացած ժառանգություն է, որը քայլ առ քայլ պետք է կարգի բերվի»:

 

Լրահոս

Դիտել ավելին