Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երեւանում. տրոլեյբուսի ձողը պոկվել եւ մխրճվել է մեքենայի մեջ. վարորդը վիրավոր է (ֆոտո)

13 Հուլիս, 2019 17:12
Արտակարգ դեպք Երեւանում. տրոլեյբուսի ձողը պոկվել եւ մխրճվել է մեքենայի մեջ. վարորդը վիրավոր է (ֆոտո)

Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է տրոլեյբուսի կողքով ընթացող Toyota մակնիշի 001 TT 03 համարանիշի ավտոմեքենայի դիմապակու վրա:

Toyota-ի վարորդն ուսի մասում ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին