Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

 

Դանակահարություն Երևանում. կասկածյալը ձերբակալված է

13 Հուլիս, 2019 17:05
Դանակահարություն Երևանում. կասկածյալը ձերբակալված է

Հուլիսի 11-ին, ժամը 3.25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքվանդակի առաջնային պատի, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր, աջակողմյան հեմոպլեվմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վերին Շենգավիթի 42-ամյա մի բնակիչ:

 ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերևի վարչությունը տեղեկացնում է, նա հիվանդանոցում հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է Աթոյան փողոցում, վիճաբանության ժամանակ:

Նույն օրը քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Հուլիսի 12-ին, ժամը 00.50-ին, բժշկական կենտրոնից ոստիկանություն ևս մի հաղորդում է ստացվել որ «ձախ բազկի շրջանի և նստատեղի շրջանի աջից կտրած- պատռած վերքեր, քթոսկրի կոտրվածք տեղաշարժով, քթի վերին և ծնոտի վերջույթների շրջանների քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մեկ այլ քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է հուլիսի 11-ին նշված փողոցում, վիճաբանության ժամանակ և հրաժարվել է հաղորդում տալ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված վիճաբանության ժամանակ 42-ամյա տղամարդուն դանակով հարվածել և վնասվածք է պատճառել հիվանդանոց դիմած Երևանի 31-ամյա բնակիչը:

Նա բացատրական աշխատանքի շնորհիվ, հուլիսի 12-ին, ժամը 19-ին, ներկայացել է բաժին ու ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին