Կարևոր իրադարձություններ

Պարգևատրման արարողություն ՀՀ ոստիկանությունում

13 Հուլիս, 2019 14:23
Պարգևատրման արարողություն ՀՀ ոստիկանությունում

Հուլիսի 13-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ և բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկաններ։

Ողջունելով ներկաներին` ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց տարբեր ծանրության հանցագործություններ բացահայտելու համար պարգևատրման ներկայացած ոստիկաններին, ինչից հետո տարբեր ստորաբաժանումների ծառայողներ արժանացան դրամական պարգևների: 

Ծրարներում նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին: 

Ոստիկանության պետը նկատեց, որ աշխատանքի արդյունավետության հետևողական բարձրացման խթաններից մեկն էլ պարգևատրումների մեխանիզմն է, որը թույլ է տալիս օբյեկտիվ և առարկայական գնահատել լավագույն ծառայողներին: 
Հավաստելով, որ ոստիկանները բացի իրենց հասանելիք աշխատավարձից, շարունակելու են ըստ արժանվույն գնահատվել նաև կոնկրետ հանցագործություններ բացահայտելու համար, Վալերիյ Օսիպյանն ընդգծեց. «Սա ոստիկաններին պետք է պարտավորեցնի էլ ավելի բարեխիղճ ծառայել»: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ոստիկանության օպերատիվ- ծառայողական գործունեությանը վերաբերող այլ հարցեր ևս: 
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ արդյունքները գոհացուցիչ են, սակայն անհրաժեշտ է անել ավելին՝ ներդնելով բոլոր միջոցներն ու կարողությունները, քանզի հանրությունը ոստիկանությունից ոչ միայն պարզապես արդյունավետ, այլև մշտապես կատարելագործվող ծառայություն է ակնկալում:
Ավարտին ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին:

 

Լրահոս

Դիտել ավելին