Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    527
    535

  • RUB

    7,44
    7,64

Կարևոր իրադարձություններ

Առջևում Հայաստանի արդյունաբերության զարգացման փուլն է. Նիկոլ Փաշինյան

13 Հուլիս, 2019 14:08
Առջևում Հայաստանի արդյունաբերության զարգացման փուլն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմոգրաֆիական խնդրի լուծում համարում է Հայաստանը արդյունաբերական երկիր դարձնելը:   «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Դեբեդ գյուղում գտնվող «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի  «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում ունեցած իր ելույթում նշեց, որ մեր ժողովուրդն այդ փորձը ունի:  

«Պետք է նայել մեր պատմությանը ու տեսնել, թե ինչպես է եղել, որ մեր բնակչության թիվը կրկնապատկվել է: Դա այն շրջանն էր, երբ Հայաստանում զարգացել է արդյունաբերությունը, երբ մեր երկիրը դարձել է ինդուստրիալ: Դա եղել է սովետական ժամանակներում, իսկ արդյունաբերության զարգացման հեղինակները եղել են մեր պապերը, մեր հայրերը:   Այդ շրջանում ունեցել ենք այնպիսի տիտաններ , ինչպիսիք են Հրանտ Մաթևոսյանը, Մինաս Ավետիսյանը, Մարտիրոս Սարյանը, Երվանդ Քոչարը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Գոհար Գասպարյանը:    Ուզում եմ ասել, որ մտածողության կերպը, տնտեսության կառուցվածքը շատ բան է փոխում մեր իրականության մեջ: Ահա այսպիսի կրթական կենտրոնների դերը հենց դրանով է բացառիկ, որ մենք օգնում ենք մեր երեխաներին, որ իրենք հավատան իրենց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ առջևում Հայաստանի արդյունաբերության զարգացման, ինդուստրիալիզացման փուլն է: Նա վստահություն հայտնեց, որ Սփյուռքն այդ գործում լինելու է շատ ավելի ակտիվ:  

«Տպավորություն չստեղծվի, թե նսեմացնում ենք այն գործարարների դերը, ովքեր այսօր Հայաստանում շատ կոնկրետ գործ են անում: Մենք ունենք  կոնկրետ օրինակներ:  Օրերս ես որոշում կայացրեցի Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանով պարգևատրել «Տավուշ տեքստիլ» ընկերության հիմնադիր Սուրեն Երիցյանին: Նա ժամանակին արտագաղթել է Ռուսաստան, հիմնադրել գործարան, ունեցել հաջողություն, ինչ որ մի փուլից եկել է և սահմանամերձ գոտում արդյունաբերական աշխատանք է ստեղծել: 2018 թվականի հեղափոխությունը ձեր նման մարդկանց գործունեության պտուղն է քաղել: Այդ ժամանակ գործել է ապրելու, հաղթելու, հզորանալու, սեփական ճակատագրի ցիկլը ճեղքելու ցանկությունը: Եկել է հաղթելու ժամանակը»,-հավելեց վարչապետը:   

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին