Shabat.am-ի տեղեկություններով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր նեղ շրջապատում հայտարարել է, որ արձակուրդից վերադառնալուց հետո հրաժարական է ներկայացնելու:
Իր այդ ցանկությունը նախարարը բացատրել է նրանով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնությունները շատանում են՝ կապված թե՛ վերջինիս հրապարակային վերաբերմունքի, թե՛ նախարարի կողմից առաջարկած նախագծերի՝ կառավարության կողմից մերժվելու հետ: Դրանցից մեկը, օրինակ, վերաբերում էր անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների բուժման ծավալներին, որը սակայն, հուլիսի 11-ի նիստում հանվեց օրակարգից:
Նախարար Արսեն Թորոսյանի թիմն այժմ շոկային վիճակում է. չի հասկանում՝ ինչ է լինելու:
Սպասենք, տեսնենք՝ նախարարների արձակուրդից հետո զարգացումներն ինչպիսին կլինեն: