Կարևոր իրադարձություններ

Պուտինի թիմը պատրաստվում է 2024-ի իշխանական վերարտադրմանը

13 Հուլիս, 2019 13:49
 Պուտինի թիմը պատրաստվում է 2024-ի իշխանական վերարտադրմանը

Պուտինի թիմը պատրաստվում է 2024 թվականի իշխանության վերարտադրմանը։ Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը։

Ըստ հրապարակման, մշակվում են մի քանի սցենարներ, որոնց գործարկումով հնարավոր կլինի պահել նրան իշխանության ղեկին եւ ապահովել անցնցում վերարտադրություն։

Ըստ սցենարներից մեկի, նախատեսվում է Ռուսաստանի օրենսդիր մարմնի ստորին պալատի՝ Դումայի ընտրակարգը փոխել եւ նվազեցնել կուսակցական ցուցակներով պատգամավորների թիվը հասցնելով պատգամավորների մինչեւ 25 տոկոսին։

Ի հաշիվ սրա, կավելանա միամանդատ մեծամասնական ընտրակարգով ընտրվելիք պատգամավորների թիվը։ Հիշեցնենք, որ 2016-ի ընտրությունների ժամանակ պատգամավորների կեսը ընտրվում էին միամանդատ մեծամասնական կարգով, մյուս մասը՝ կուսակցական ցուցակներով՝ համամասնական կարգով։

«Եդինայա Ռոսիա» կուսակցության վարկանիշի անկման պայմաններում այս սցենարը թույլ կտա Պուտինին պահպանել իշխանությունն ու լիակատար վերահսկողությունը պառլամենտի հանդեպ՝ առաջիկա՝ 2021 թվականի ընտրություններին, քանի որ այս կերպ նա շատ «եդինառոսների» որպես մեծամասնական թեկնածուներ կկարողանա անցկացնել։ Սա կարեւոր քայլ կլինի, քանի որ 2024-ին այդ ժամանակ մնացած կլինի արդեն երեք տարի։

Իսկ ահա 2024-ին նա կարող է դառնալ վարչապետ՝ ընդլայնված սահմանադրական լիազորություններով ու մնալ կրկին իշխանության ղեկին։

 

Լրահոս

Դիտել ավելին