Կարևոր իրադարձություններ

Հորդառատ անձրեւներից Ալավերդի քաղաքի ջրահեռացման համակարգը խափանվել է

13 Հուլիս, 2019 11:09
Հորդառատ անձրեւներից Ալավերդի քաղաքի ջրահեռացման համակարգը խափանվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 12-ին, ժամը 17:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ տեղացած հորդառատ անձրեւից Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ջրահեռացման համակարգը խափանվել է, ինչից ջրալցվել է Թումանյան եւ Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկը (մոտ 180 խմ), ավտոճանապարհը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Լրահոս

Դիտել ավելին