Կարևոր իրադարձություններ

Ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքը կրկին ակտուալ է դառնում. դա կհանգեցնի հացամթերքների և մսի թանկացման. «Ժամանակ»

13 Հուլիս, 2019 09:13
Ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքը կրկին ակտուալ է դառնում. դա կհանգեցնի հացամթերքների և մսի թանկացման. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Անցած տարի Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել 2018 թ. սեպտեմբե­րի 1-ից արգելել ավտոտրանսպորտով Հայաստան ցո­րենի ներկրումը, որը բա­ցատրվում էր վրացական ճա­նապարհների գերբեռնվածությամբ:

Հայաստանի կառա­վարությանը հաջողվեց հանել այդ արգելքը, սակայն խնդիրը նորից ակտուալ է դառնում:Այս անգամ արգելքը կարող է գործել հոկտեմբերի 1-ից:
 
Եթե դա տեղի ունենա, ապա կա­րող է բերել ցորենի և ալյուրի շուկայի գերկենտրոնացման, հացամթերքների և մսի թանկացման:
 
Խոզի և թռչնի մսի համար անհրաժեշտ հատի­կային կերերի մեծ մասը ևս ներկրվում է Ռուսաստանից»:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում
 

Լրահոս

Դիտել ավելին