Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանը պաշտոնից ազատել է Գագիկ Ալոյանին. «Փաստ»

13 Հուլիս, 2019 08:50
Հակոբ Արշակյանը պաշտոնից ազատել է Գագիկ Ալոյանին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հրամանով «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գագիկ Ալոյանն ազատվել է աշխատանքից:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Ալոյանից վերջին ժամանակներս պարբերաբար դժգոհություններ ունեին հատկապես մարզային հեռուստաընկերությունների տնօրենները:

Գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են տնօրենի տեղակալ Հրանտ Սարոյանի վրա:

Ի դեպ, երեկ մեզ հետ զրույցում ոլորտի մի քանի մասնագետներ նշում էին, որ այս կառույցը ոտքի կանգնեցնելու համար տնօրենի լավագույն թեկնածուն ՓԲԸ մյուս փոխտնօրեն Սահակ Դավթյանն է:

Այդ կարծիքին էին նաև մարզային մի քանի հեռուստաընկերությունների տնօրեններ, որոնց հետ երեկ զրուցել է մեր թղթակիցը:

Մնում է սպասել, թե ինչ որոշում կկայացնի ՀՀ ԲՏԱ նախարարը և որքանով հաշվի կառնվեն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ հետ ուղղակի առնչություն ունեցող մարդկանց կարծիքները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին