Կարևոր իրադարձություններ

Ինչու է իրականում հեռանում Մխիթար Հայրապետյանն ու ով է նրան փոխարինելու. «Հրապարակ»

13 Հուլիս, 2019 08:42
Ինչու է իրականում հեռանում Մխիթար Հայրապետյանն ու ով է նրան փոխարինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կրթության, գիտության, երիտասարդության հարցերի հանձնաժողովի ղեկավար Մխիթար Հայրապետյանը դեռևս հունիսին հայտնեց, որ դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները, քանի որ ՔՊ վարչության անդամ ընտրվելուց հետո չի հասցնում։

Սակայն ակնհայտ է, որ ՔՊ վարչության անդամ լինելը մեծ ծանրաբեռնվածություն չի առաջացնում։

Տեղեկություն կա, որ իրականում Հայրապետյանի դիվանագիտական առաքելությունը չի գոհացրել ԱԺ ղեկավարությանը։

Մեր տեղեկություններով՝ Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար կդառնա իմքայլական Գայանե Աբրահամյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին