Կարևոր իրադարձություններ

Որոշումը կայացրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»

13 Հուլիս, 2019 08:39
Որոշումը կայացրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանի գործուղումն ԱԺ պաշտպանության հանձնաժողով միայն ռոտացիայով չէ պայմանավորված։

Երեկ տեղեկացանք՝ որպեսզի Մկրտչյանը դառնա այդ հանձնաժողովի անդամ, որը նաև Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորություններ է կատարում, այնտեղից հանել են իմքայլական Արամ Խաչատրյանին։

Երեկ նա մեզ հայտնեց, որ կընդգրկվի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի կազմում։

Մինչդեռ շաբաթներ առաջ պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանն այդ ռոտացիան պայմանավորեց խմբակցությունում նոր պատգամավորի համալրմամբ. Նարինե Թուխիկյանի՝ փոխնախարար դառնալուց հետո Արթուր Հովհաննիսյանը մանդատ ստացավ և կընդգրկվի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, իսկ Արեն Մկրտչյանը կտեղափոխվի պաշտպանության հանձնաժողով։

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Արեն Մկրտչյանի տեղափոխման որոշումը կայացրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով կարծում է, որ Մկրտչյանն իր պոտենցիալով օգտակար կլինի ապրիլյան դեպքերի քննության ժամանակ, քանի որ նա դեռևս վարչապետի՝ կոռուպցիայի գծով խորհրդական աշխատելու ժամանակ հետաքննություն է կատարել ՊՆ-ի վերաբերյալ և մոտ 7 մլրդ դրամ վերադարձրել պետբյուջե։

Ուշագրավ է, որ Արամ Խաչատրյանը նախկին զինվորական է, 1999 թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, մինչև 2009թ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, իսկ Մկրտչյանը մասնագիտությամբ աշխարհագրագետ-երկրաբան է, աշխատել է լրատվամիջոցներում՝ սպորտային մեկնաբան է եղել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին