Կարևոր իրադարձություններ

«10 րոպեի մեջ քանի՞ անգամ են բարևում». Սասուն Միքայելյանը՝ վարչապետին չբարևելու մասին

13 Հուլիս, 2019 00:36
«10 րոպեի մեջ քանի՞ անգամ են բարևում». Սասուն Միքայելյանը՝ վարչապետին չբարևելու մասին

Այսօր ԵՊԲՀ-ում տեղի ունեցող միջոցառմանը, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Երբ վարչապետը մոտեցել է հարթակին, բոլորը ոտքի են կանգնել և բարևել նրան՝ բացի Սասուն Միքայելյանից։

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ խնդիրնե՞ր ունի վարչապետի հետ, Սասուն Միքայելյանն ասել է.

«Ո՞նց չբարևեցի։ Պարոն Փաշինյանին ես դիմավորել եմ մասնաշենքի հետևում։ Ինչի 10 րոպեի մեջ քանի՞ անգամ են բարևում»

 

Լրահոս

Դիտել ավելին