Կարևոր իրադարձություններ

Պետք է պարզվի՝ էներեգահամակարգի խոշոր խափանումը եղել է միտումնավոր միջամտության արդյունքում, թե՞ եղել է տեխնիկական պատճառներով

12 Հուլիս, 2019 20:11
Պետք է պարզվի՝ էներեգահամակարգի խոշոր խափանումը եղել է միտումնավոր միջամտության արդյունքում, թե՞ եղել է տեխնիկական պատճառներով

Այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 10 օրվա ընթացքում ԱԱԾ-ն կտա էներգետիկ համակարգի խոշոր խափանման նախնական եզրակացությունը: 

«Եղել է էներգահամակարգի խոշոր խափանում  և պետք է իրականացնել ստուգողական աշխատանքներ, որպեսզի պարզվի՝ դա եղել է միտումնավոր միջամտության արդյունքում, թե՞ եղել է տեխնիկական պատճառներով։ Այս բոլոր վարկածները կստուգվեն, կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։ Նյութերի նախապատրաստման ժամկետը 10 օր է ր 10 օրվա ընթացքում կտրվի նախնական եզրակացություն»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել էին էներգետիկ անջատումներ: Անջատվել էին Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին